Բաժիններ՝

Լոնդոնի պալատում 450 տարվա մեջ առաջին անգամ կաթոլիկ պատարագ է մատուցվել

Լոնդոնի Հեմփթոն-կորտ պալատում ավելի քան 450 տարվա մեջ առաջին անգամ կաթոլիկ պատարագ է մատուցվել: Արքա Հենրիխ VIII-ը անձամբ էր նպաստել Հռոմից Անգլիկան եկեղեցու տարանջատմանը, հայտնում է BBC-ն:

Լատիներենով պատարագը մատուցել է Անգլիայի ու Ուելսի կաթոլիկ եկեղեցու ղեկավար, կարդինալ Վինսենթ Նիքոլսը: Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Շարտրը նույնպես ներկա է մտնվել հանդիսավոր արարողությանն ու քարոզ է մատուցել:

Բացի այդ՝ 16-րդ դարի կոմպոզիտորների մի շարք ստեղծագործություններ է կատարել հայտնի The Sixteen խումբը, որը մասնագիտացած է միջնադարյան ու Վերածննդի ժամանակների երաժշտության վրա:

Իր իմպուլսիվ որոշումներով հայտնի Տյուդորների դինաստիային պատկանող արքան իրեն Հռոմի պապական եկեղեցուց անկախ էր հռչակել 1534 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29