«Իրանը մշտապես եղել է երկխոսության կողմնակից». ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ ԼՂ հիմնահարցի կարգավորման մասին
Իրանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ երկխոսության ճանապարհով կարգավորման կողմնակից է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Մենք միշտ հայտարարել ենք այն մասին, որ այս խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով: Իրանը մշտապես եղել է երկխոսության կողմնակից»,-ասաց դեսպանը՝ իրենց իսկ օրինակը բերելով:
Սեյեդ Քազեմ Սաջադիի խոսքով՝ Միջուկային ծրագրի լուծման հարցում Իրանն ապացուցեց, որ երկխոսության միջոցով հնարավոր է լուծել բազմաթիվ խնդիրներ: «Այդ իսկ պատճառով բոլոր երկրներին կոչ ենք անում առկա խնդիրները լուծել այս միջոցով: Հարաբերությունների լարումը երբեք նախընտրելի չենք համարում, քանի որ դրանք վնասում են բոլոր երկրներին ու ժողովուրդներին»,-հավելեց դեսպանը: