Բաժիններ՝

Թուրքիայի Շըրնաք նահանգում կրկին թուրք զինվոր և ոստիկան է զոհվել

Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգի Իդիլ գավառում իրավապահ մարմինների և Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջև հերթական բախումն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական կողմի տեղեկացմամբ` քուրդ զինյալները ցանկացել են անցնել թուրք-սիրիական սահմանը: Թուրք զինվորների կողմից արված հանձնվելու կոչերին ի պատասպան PKK մարտիկները կրակ են բացել, ինչի հետևանքով մեկ զինվոր զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել:

Նույն նահանգում PKK-ն հարձակվել է ոստիկանական մեքենայի վրա. 1 ոստիկան զոհվել է, ևս մեկը` վիրավորվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29