
Androidpit պորտալը հրապարակել է Samsung Galaxy S7-ի առաջին լուսանկարները

Համացանցում հայտնվել են Samsung Galaxy S7 նոր սմարթֆոնի առաջին լուսանկարները: Դրանք հրապարակվել են Androidpit պորտալում: Ենթադրաբար, լուսանկարում պատկերված են Galaxy S7-ի առջեւի պանելը եւ Galaxy S7 Edge-ի դարձերեսը: Կորեական ընկերության նոր սմարթֆոնների պաշտոնական շնորհանդեսը պետք Է կայանա 2016 թվականի փետրվարի 21-ին Բարսելոնում՝ MWC-ի ընթացքում:
Դատելով ըստ պատկերների՝ սարքերի հետին պանելները պատրաստված են պլաստիկից, այլ ոչ թե ապակուց, որն օգտագործվել Է Galaxy S6 նախորդ սերնդում: Մոդելները նաեւ դարձել են նկատելիորեն ավելի հաստ: Սոցցանցերի օգտատերերն արդեն նշել են, որ այս դիզայներական լուծումը նորույթներին Էժանագին» տեսք Է տալիս:
2015 թվականի վերջին աղբյուրները WSJ-ին հայտնել Էին, որ Samsung-ը պլանավորում Է Samsung Galaxy S7-ը հանդերձել դիսփլեյով, որն զգայուն Է սեղմման ուժի նկատմամբ: