
Դիլիջանի զորամասերից մեկից անհետացած զինծառայողը հայտնաբերվել է

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Դիլիջանի զորամասերից մեկից անհետացած 20-ամյա ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է:
«Զորամասի հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զորամասը ինքնակամ լքած, 1996թ. ծնված զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանը հայտանբերվել է զորամասից դուրս` իր բնակավայրի մերձակայքում»,- գրել է նա: