
Մարգարետ Թեթչերի տունը վաճառքի են հանել 30 մլն ֆունտ ստեռլինգով

Leconfield Property Group անշարժ գույքի էլիտար դեւելոպերը վաճառքի է հանել վեցհարկանի թաունհաուսը, որը ժամանակին պատկանում էր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերին:
Էլիտար բնակարանը գտնվում է Լոնդոնի Բելգրավիա հեղինակավոր շրջանում եւ գնորդներին է առաջարկվում 30 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց, հաղորդել է The Telegraph հրատարակությունը:
Ընկերությունը երեք տարի եւ մի քանի միլիոն ֆունտ է ծախսել Չեսթեր հրապարակի վրա գտնվող թիվ 73 թաունհաուսի վերանորոգման համար: Դրա հետ մեկտեղ ամբողջովին պահպանվել են մի քանի սենյակների պատմական ինտերիերները: Տունն ունի վեց ննջարան, աշխատասենյակ, ճաշասենյակ, կինոսրահ՝ բարով, գինու մառան՝ 500 շշի համար, մարզադահլիճ, խոհանոց եւ օժանդակ շինություններ:
«Երկաթե լեդիի» սիրած սենյակները եղել են հյուրասենյակը եւ գրադարանը, որոնք գտնվում էին առաջին հարկում: