iOS-ի նորացումն «աղյուսների» Է վերածել հազարավոր iPhonne-ներ
iPhonne 6-ի հազարավոր տերեր չափազանց տհաճ իրավիճակում են հայտնվել iOS ծրագրային ապահովման վերջին նորացման տեղակայումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Guardian թերթը:
Նորացման ընթացակարգից հետո սմարթֆոնները պարզապես դադարել են աշխատել՝ վերածվելով «աղյուսի»:
Նման իրավիճակում են հայտնվել միայն Apple-ի արտադրանքի այն տերերը, որոնք, իրենց հեռախոսը նորոգելով ոչ պաշտոնական երաշխիքային արհեստանոցներում, դրա Home կոճակը փոխել են մատնադրոշմների տվիչով կամ որոշ դեպքերում, երբ հեռախոսը վնասվել է, բայց շարունակել է օգտագործվել:
Ինչպես գրել է հրատարակությունը՝ վկայակոչելով փորձագետների, ընկերությունը տեղյակ Է ստեղծված իրադրությանը, սակայն քայլեր չի ձեռնարկում հնարավոր խնդիրների մասին մարդկանց նախազգուշացնելու համար: