
Անգելա Մերկելն այսօր կժամանի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր կժամանի Անկարա Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրավերով, հայտնում է «Հուրիեթը»:
Բանակցությունների գլխավոր թեմաներն են լինելու Եվրամիության երկրներ անօրինական միգրացիայի դեմ պայքարի գործողությունների պլանի իրագործումը:
Այդ պլանի շրջանակում ԵՄ-ն խոստանում է Թուրքիային հատկացնել 3 մլրդ եվրո՝ Եվրոպա փախստականների հոսքը կանգնեցնելու համար:
Նախօրեին միգրացիոն ճգնաժամն ու դրա հաղթահարման ուղիները Մերկելը քննարկել էր Ստրասբուրգում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի այսօր Գերմանիայի կանցլերի հետ ու կքննարկի նրա հետ միգրացիոն ճգնաժամին առնչվող հարցեր: