Բաժիններ՝

Գերմանիան ու Ֆրանսիան առաջարկել են ստեղծել համաեվրոպական ֆինանսների նախարարություն

Գերմանիայի ու Ֆրանսիայի Կենտրոնական բանկերի ղեկավարներ Յենս Վայդմանն ու Վիլլերուա դե Գալոն պահանջել են ձևավորել եվրոգոտի, ինչպես նաև հայտարարել են համաեվրոպական ֆինանսների նախարարության ստեղծման անհրաժեշտության մասին, ինչը կօգնի վերականգնել տնտեսական հաշվեկշիռը Եվրամիությունում:

Համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր Suddeutsche Zeitung-ի կողմից, նրանք հանդես են եկել այն բանի օգտին, որ ԵՄ անդամ երկրները զգալիորեն իրենց իրավունքներն ու լիազորություններհ փոխանցեն համաեվրոպական մակարդակին:
«Ավելի զգալի ինտեգրումը կնպաստի եվրոպական տիրույթի ներսում վստահության վերականգնմանը»,- հայտարարում են բանկիրները:

Նրանք կարծում են, որ ընդհանուր ֆինանսական վիճակի ու տնտեսական անհավասարության պայմաններում Եվրոպան «միանշանակ» գտնվում է ճամփաբաժանին ու ճգնաժամային վիճակը հաղթահարելու համար պահանջվում է ֆինանսների ընդհանուր նախարարության ստեղծում:
Շաբաթվա սկզբին Փարիզում պետք է տեղի ունենա Ֆրանսիայի ու Գերմանիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարների հանդիպումը, հայտնում է Deutsche Welle-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29