
«Այաքսի» երկրպագուները կախել են Վերմերի խրտվիլակը

Հոլանդիայի առաջնության 22-րդ տուրի «Այաքս»-«Ֆեյենորդ» հանդիպման ընթացքում տանտերերի երկրպագուները կախել են «Ֆեյենորդի» դարպասապահ Կենետ Վերմերի խրտվիլակը: Վերմերը 6 տարի «Այաքսի» կազմում հանդես գալուց հետո՝ 2014 թվականին տեղափոխվել էր Ռոտերդամ:
«Այաքսի» մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ակումբի ղեկավարությունը դատապարտում է այդ քայլը:
«Այաքս»-«Ֆեյենորդ» հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Սիրարփի Աղաբաբյան