 
                        Սերխիո Ագուերոն կերկարաձգի պայմանագիրը
 
                                    «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն որոշել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Ըստ Goal-ի՝ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը: Կանխատեսվում է, որ գործարքի պաշտոնական մասը կիրականանա այս շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանոնւմ ԱՊԼ-ի խաղերում արգենտինացին մասնակցել է 18 հանդիպումների՝ դառնալով 14 գոլի և 2 գոլային փոխանցումների հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        