
Մարսելոն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի «Ռոմայի» հետ հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Մարսելոն ուսի վնասվածք է ստացել Լա լիգայի 23-րդ տուրի՝ «Գրանադայի» դեմ հանդիպման ժամանակ:
Նախնական հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ Մարսելոն կբացակայի մոտ 3 շաբաթ: Վնասվածքի մասին առավել տեղեկատվություն կտրվի Մադրիդում բուժզննում անցնելուց հետո:
Այնպես որ, հավանական է՝ Մարսելոն ստիպված լինի բաց թողնել փետրվարի 17-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Հռոմի «Ռոմայի» հետ հանդիպումը:
Սիրարփի Աղաբաբյան