Բաժիններ՝

ԱՄՆ-ը պետք է հետաքննի ռազմական բանտերում կտտանքները. Amnesty

Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը կոչ է արել ԱՄՆ-ին քրեական հետաքննություն սկսել ամերիկյան զինծառայողների կողմից բանտարկյալների հետ դաժան վերաբերմունքի փաստերի առնչությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Պենտագոնը հրապարակել էր 198 լուսանկար, որոնք Իրաքում ու Աֆղանստանում ամերիկյան ռազմական բանտերում բանտարկյալների նկատմամբ բռնությունների վկայություններ են:

Սկանդալն այդ լուսանկարների շուրջ շարունակվում էր 12 տարի՝ այն պահից ի վեր, ինչ իրավապաշտպանները պահանջեցին հրապարակել բանտերում կտտանքների մասին փաստող հետաքննության նյութերը: 2015թ. տարվա մարտին դատարանը բավարարեց ԱՄՆ-ի կառավարության դեմ Քաղաքացիական ազատությունների ամերիկյան ասոցիացիայի հայցը՝ պարտավորեցնելով ԱՄՆ իշխանություններին հրապարակել լուսանկարները:

«Չնայած այն բանին, որ ներկայում կան կտտանքների վերաբերյալ մեծաքանակ վկայություններ, ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձինք խուսափել են հետաքննությունից կամ դատական հետապնդումից ԱՄՆ իշխանությունների կողմից անգամ այն դեպքերում, երբ նրանք անձամբ են հրապարակել տեղեկություն իրենց սեփական կամ ինչ-որ մեկի ենթադրյալ մեղավորության մասին փաստող տեղեկություններ:

Ու թեև զինվորական տրիբունալները դատապարտել են մի շարք ԱՄՆ զինծառայողների որոշակի չարաշահումների համար, սակայն ամենից հաճախ դատական գործընթացներն անցկացվում էին հասարակ զինվորականների նկատմամբ, իսկ բարձրագույն պաշտոնատար անձինք շարունակում են անպատիժ մնալ»,- ասվում է Amnesty International-ի կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս