Բաժիններ՝

Զատկի տոներից առաջ հավկիթի ավելցուկ կլինի

Անցած տարի Հայաստանում արտադրված հավկիթները գրեթե ամբողջությամբ բավարարել են ներքին շուկայի պահանջարկը: Ընդ որում՝ 2015 թ.-ին ավելի շատ հավկիթ է սպառվել, քան 2014 թ.-ին: Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի ՀՀ-ում սպառվել է 660.2 մլն հատ ձու՝ 2014-ի 652.6 մլն հատի փոխարեն: Եվ եթե 2014-ին 14.3 մլն հատը ներկրվել էր, ապա 2015-ին միայն 400 հազար հատ է ներկրվել: Նաև հավկիթներն անցած տարի ավելի մատչելի են եղել, քան նախորդ տարի, մասնավորապես՝ 2015-ին 10 հատ հավկիթն արժեցել է 658.6 դրամ, իսկ 2014-ին՝ 699 դրամ:

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ 400 հազարի ներկրումն էլ չէր լինի, պարզապես 2014 դեկտեմբերին ամանորյա վաճառքի նպատակով կազմակերպություններից մեկն Ուկրաինայում պայմանագիր է կնքել, սակայն հավկիթները միայն հունվարին է կարողացել բերել:

«Նախորդ տարվա բացը լրացնելու համար անցած տարի կարողացանք կազմակերպել գլխաքանակի աճն այնպես, որ ներկրում չլինի: Ու անցած տարի ներկրում, ըստ էության, չենք ունեցել, ամբողջությամբ տեղական արտադրություն է եղել»,- ասաց Ս.Ստեփանյանը:

Ըստ նրա՝ այս տարի նույն տեմպով արտադրությունը շարունակվում է, և Զատկի տոներից առաջ հավկիթի ավելցուկ ենք ունենալու. «Ոչ մի ներկրման հարց չի լինի»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս