
Դի Կապրիոն համաձայնել է մարմնավորել Պուտինին. ԶԼՄ-ներ

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն նախնական կերպով համաձայնել է մարմնավորել ՌԴ նախագահի դերը, հայտնում է Дождь հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրին, որը մոտ է կանգնած Knights Bridge Entertainment կինոընկերությանը:
Պարբերականը հայտնում է, որ Putin կոչվող ֆիլմը շրջանառվում է ընկերության կայքում, ինչպես նաև՝ IMDb կայքում:
Ներկայում տեղեկություններ չկան ոչ ֆիլմի, ոչ էլ դերասանական կազմի մասին:
Վալերի Սարյանը՝ Knights Bridge Entertainment-ի թոփ-մենեջերներից մեկը, հաստատել է, որ ֆիլմի վրա աշխատանքներ, իսկապես, ընթանում են: Ներկայում պատրաստվում է սցենարի եզրափակիչ մասը:
Նա նաև հայտնել է, որ սցենարի գրման աշխատանքներին մասնակցում է միանգամից երեք հեղինակ, իսկ ապագա ֆիլմի ռեժիսորը ճանաչված դեմք Է:
Պարբերականի տեղեկություններով՝ Դի Կապրիոն համաձայնել է նկարահանվել ֆիլմում, որի աշխատանքները նախատեսվում են սկսել մյուս տարվա գարնանը:
Նկարահանումները իբր պետք է տեղի ունենան ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու Եվրոպայում: