Բաժիններ՝

Ֆլորենտինո Պերեսը շարունակում է «որսը» Նեյմարի նկատմամբ

Նախաձեռնությունը դեռ արդյունքներ չի բերել:

Ֆլորենտինո Պերեսը շարունակում է «որսը» Նեյմարի նկատմամբ: Վերջերս «Ռեալի» ներկայացուցիչները բանակցություններ են վարել ֆուտբոլիստի հոր հետ և խնդրել են նրան՝ համոզել որդուն չերկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ և տեղափոխվել մադրիդյան ակումբ:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Ռեալը» պատրաստակամություն է հայտնել վճարել Նեյմարի հրաժարագինը, որը կազմում է 190 մլն եվրո: Իսկ բրազիլացուն մադրիդցիներն առաջարկել են տարեկան 35 մլն եվրո:

«Ռեալի» ներկայացուցիչները Նեյմարին խնդրել են նաև, ով մինչև հիմա չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, հրապարակայնորեն հայտարարել «Բարսելոնայից» հեռանալու ցանկության մասին:

Հաղորդվում է, որ նման տակտիկա Պերեսը գործադրել է՝ աշխատելով «Ինտերից»` Ռոնալդոյի, «Սանթոսից»` Ռոբինիոյի, և «Տոտենհեմից»` Լուկա Մոդրիչի և Գարեթ Բեյլի տրանսֆերների վրա: Բայց Նեյմարը և նրա հայրն այս պահին չեն ցանկանում նման հայտարարություններ անել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս