
Հաղթանակը «Չելսիի» նկատմամբ թույլ կտա «Մանչեսթեր Յունայթեդին» վերադառնալ ոսկու համար պայքարին. Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը խոսել է Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Չելսիի» հետ խաղի նշանակության մասին: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 7-ին, Լոնդոնում:
«Հաղթել «Չելսիին» ծայրահեղ դժվար խնդիր է, չէ՞ որ Հիդինգի գալով «կապույտներն» այլևս չեն պարտվել: Բայց եթե «Մանչեսթեր Յունայթեդը» կարողանա նրանց վրդովեցնել, ապա մեր թիմը կվերադառնա չեմպիոնության համար մղվող պայքարին: Համենայն դեպս, ես նման զգացողություն ունեմ, այնպես որ, դա շատ կարևոր է: Ոսկու համար պայքարը չի ավարտվել ոչ «Մանչեսթեր Յունայթեդի», ոչ էլ մյուս թիմերի համար: Մեզ հաջողվեց վերջին 2 խաղերը հաղթել, ցուցադրել որակյալ ֆուտբոլ և շատ գոլեր խփել, այնպես որ, մենք լի ենք վճռականությամբ»,- Վան Գալին ցիտում է Goal-ը:
Տվյալ պահին «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը` ետ մնալով առաջատար «Լեսթերից» 10 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը