«Որ ադրբեջանցիներին մեղադրում են խավիարով առնելու մեջ, դուք էլ փորձեիք ուրիշ միջոցներով շահագրգռել». Անդրանիկ Մանուկյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուկրաինան այն երկրներից է, որի պատվիրակներից չորսը մասնակցել էին ԵԽԽՎ-ի այս տարվա ձմեռային նստաշրջանին եւ կողմ էին քվեարկել հակահայկական զեկույցներին: Այս փաստի համար Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը սուր քննադատության ենթարկվեց նաեւ մեր կողմից: Բայց երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մանուկյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակները 12-ն են, որոնցից այդ չարաբաստիկ նիստին մասնակցել են միայն 4-ը:

Սակայն առավել ուշագրավը Մանուկյանի հետեւյալ դիտարկումն էր. «Հայկական պատվիրակությունը չպետք է թույլ տար, որ այդ երկու բանաձեւերը քննարկվեին կոմիտեների նիստերում, հետո մեծ օրակարգում: Որ ադրբեջանցիներին մեղադրում են խավիարական դիվանագիտության մեջ, կամ խավիարով առնելու մեջ, դուք էլ փորձեիք ուրիշ միջոցներով շահագրգռել, համոզել, որ հակահայկական հարցերը չմտնեն օրակարգ: Երբ բանը բանից անցնում է, դիվանագետներին մասնակից են դարձնում եւ ողջ մեղքը բարդում են դիվանագետների վրա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս