Բաժիններ՝

5 մթերք, որոնք բացասաբար են անդրադառնում մեր ուղեղի վրա

Հավանաբար լսել եք, որ ավոկադոն, սև շոկոլադը, հապալասը լավացնում են ուղեղի աշխատանքը: Սակայն գոյություն ունեն նաև այնպիսի մթերքներ, որոնք վնասում են ուղեղին:

Takprosto կայքը ներկայացնում է ուղեղի աշխատանքը վատացնող 5 մթերքների ցանկը:

Աղ: Եթե արյան մեջ նատրիումի մակարդակը բարձրանում է, ապա նյարդային իմպուլսների փոխանցումը խախտվում է, ինչն էլ դանդաղեցնում է ուղեղի աշխատանքը:

Շաքար: Մեծ քանակությամբ շաքարի օգտագործման դեպքում վնասում եք ոչ միայն՝ կազմվածքը, այլև՝ ուղեղի աշխատանքը:  Ուշադրության պակասի համախտանիշը, ուսումնական դժվարությունները, ցրվածությունը՝  քաղցր կյանքի ուղեկիցներն են:

Կենդանական ճարպեր: Մսի յուղոտ տեսակներում մեծ քանակությամբ խոլեստերին կա: Իսկ մեծ քանակությամբ խոլստերինի օգտագործումը հանգեցնում է աթերոսկլերոզի, անոթների խցանումների և ուղեղի արյան շրջանառության խախտումների:

Չիպսեր և չորահացեր: Չիպսերի և չորահացերի չափից դուրս օգտագործումը թունավորում է ուղեղը: Այս տեսակ սնէքեր սիրում են հատկապես երեխաները: Այս մթերքները դժվարացնում են ուղեղի աշխատանքն ու նվազեցնում են մտավոր ունակությունները:

Ալկոհոլ: Ալկոհոլը մեծապես ազդում է ուղեղի աշխատանքի վրա: Ալկոհոլի օգտագործումը վատ է ազդում հատկապես երեխաների վրա: Ալկոհոլի օգտագործման դեպքում կարող են դանդաղել ուղեղի որոշակի գործընթացներ:

Իհարկե, այս մթերքների չափավոր օգտագործման դեպքում այդքան մեծ վնաս չեք հասցնի ուղեղին, սակայն, բոլոր դեպքերում, պետք է զգույշ լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս