Բաժիններ՝

Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2015 թ. իրականացված աշխատանքներին և 2016 թ. անելիքներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2015 թ. իրականացված աշխատանքներին և 2016 թ. անելիքներին:

Զեկույցներով հանդես են եկել էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

Նախագահն արտադրական ենթակառուցվածքների ոլորտը բնութագրել է որպես տնտեսության կարեւորագույն հիմքերից մեկը՝ հավելելով, որ երկրի տնտեսական առաջընթացը մեծապես կախված է նրանց զարգացվածության աստիճանից:
Երկրի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29