
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում

Փետրվարի 6-ին Արցախի հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն. առավելապես առանց տեղումների եղանակ:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությսւնից և հավելել, որ քամու հոսանքը կլինի հյուսիս-արևմուտքից` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի միջին հարաբերական ջերմաստիճանը գիշերը կլինի +5 +8 , ցերեկը՝ +14 +17:
Աղբյուրի հաղորդմամբ՝ փետրվարի 7-8-ին սպասվում են տեղումներ. առանձին վայրերում քամու ուժգնացումը կլինի 15-20 մ/վրկ արագությամբ։Օդի միջին հարաբերական ջերմաստիճանը փետրվարի 7-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը՝ 7-10. իսկ փետրվարի 8-ին կրկին՝ 4-ով:
Փետրվարի 9-ին և 10-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։