Մերի Մարգարյանի հայրը փաստաբանների պալատ դիմում է ներկայացրել. Շուշանիկ Բախշյանի փաստաբանի նկատմամբ վարույթ կհարուցվի՞
ՀՀ Փաստաբանների պալատը փետրվարի 1-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ դիմում է ստացել մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հորից՝ Վաղինակ Մարգարյանից: ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը ի պատասպան 168.am-ի հարցման, հայտնել է, որ, ըստ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.3-րդ հոդվածի 1-ին մասի՝ Փաստաբանների պալատի նախագահը բողոքը ստանալուց մեկ ամսվա ընթացքում կարող է հարուցել կարգապահական վարույթ կամ մերժել դրա հարուցումը: Դիմումը գտնվում է քննարկման փուլում: