
Գիտնականները գտել են ճաղատանալու պատճառը

Ճապոնացի, ամերիկացի եւ հոլանդացի ծագումնաբանները հայտնաբերել են մարդկանց ճաղատանալու ծագումնաբանական պատճառները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են Science հանդեսում, իսկ դրանց մասին հակիրճ հաղորդել է EurekAlert!-ը:
Ծագումնաբանները հանգել են այն եզրակացության, որ (որպես կանոն տարեց) մարդկանց մազերի կորուստը պայմանավորված է մազի ֆոլիկուլի (մազապարկի-մազի արմատն իր շրաջապատի հետ) գործառույթների մարմամբ:
Դրա պատճառը գիտնականները տեսնում են ԴՆԹ-ի վնասումների կուտակման մեջ, որոնք խթանում են մազածածկույթների դեգեներատիվ փոփոխությունները: Մասնագետները հայտնաբերել են այն գործոնները (մասնավորապես COL17A1 գենը), որոնց ակտիվությունն ազդել է ճաղատանալու վրա: