Ավստրիացի ամուսինները շարունակում են օգնել Գյումրու աղքատ ընտանիքներին

«Շիրակ կենտրոնը» սոցիալապես ծայրահեղ վիճակում հայտնված ընտանիքներին հայտնաբերելիս և աջակցություն ցուցաբերելիս ուշադրությամբ հետևում է նաև լրատվանիջոցների հրապարակումներին:

Այսօր այցելեցինք և զգալի աջակցություն ցուցաբերեցինք նախորդ օրը Շիրակի Հանրային Հեռուստաընկերության մի նյութում ներկայացված ընտանիքին: Ավելացնենք, որ նրանց հնարավոր դարձավ աջակցել մեր գործընկեր, ավստրիացի ամուսիններ Lisbeth ev Wolfgang Engelmann ընտանիքի օժանդակության շնորհիվ:

Հ.Գ.Այս և նման պայմաններում բնակվող այլ մի շարք ընտանիքների աջակցելու պատրաստակամություն հայտնեց նաև Սիրանույշ Կայծակյանը:

Ներկայացնում ենք «Շիրակ կենտրոնի» բարեգործական հերթական ձեռնարկի մասին՝ Շիրակի Հանրային Հեռուստաընկերության պատրաստած տեսանյութն ամբողջությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29