Բաժիններ՝

Գվարդիոլան հանձնվում է. Վիդալն անուղղելի է

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի կարողանում կարգի հրավիրել թիմի չիլիացի կիսապաշտպան Արթուրո Վիդալին:

Գերմանական մամուլը գրում է, որ Վիդալը շարունակում է պարբերաբար հարբել, ապրել անառողջ միջավայրում: Գվարդիոլային դուր չի եկել, որ մի քանի ժամ կորչելուց հետո Վիդալը հայտնվել է խմած:

Առաջին անգամը չէ, որ մամուլը խոսում է Վիդալի ոչ մարզական պահվածքի մասին:

Գվարդիոլան նշել է, որ այլևս չի կարողանում կառավարել Վիդալին, և նրա պահվածքով պետք է զբաղվեն թիմակիցները:

Տոնական օրերից հետո Վիդալը հայտնվել էր բավարացիների մարզաբազայում բավականին գիրացած և մինչ այժմ էլ չի կարողանում կարգավորել քաշը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29