Բաժիններ՝

Չինական «Ցզյանսուն» պատրաստ է Յայա Տուրեին վճարել տարեկան 30 մլն ֆունտ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեի ծառայություններով հետաքրքրված է միանգամից 3 չինական ակումբ:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, դրանցից մեկը՝ «Ցզյանսունին», պատրաստ է 32-ամյա իվուարցուն առաջարկել տարեկան 30 մլն ֆունտ աշխատավարձ:

«Ցզյանսու» տեղափոխվելու դեպքում Տուրեն կվաստակի 2 անգամ շատ, քան «Մանչեսթեր Սիթիում»:

Այսպիսով, Տուրեն կարող է դառնալ երրորդն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների շարքում` Լիոնել Մեսսիից (47.8 մլն ֆունտ) և Կրիշտիանու Ռոնալդուից (39.9 մլն ֆունտ) հետո:

Նշենք, որ տրանսֆերային պատուհանը Չինաստանի առաջնությունում բաց է մինչև փետրվարի 26-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29