Բաժիններ՝

«Վալենսիան» բանակցություններ է վարել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի հետ

«Զենիթը» մրցակից ունի չիլիացու համար պայքարում:

Փետրվարի 1-ին «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեց, որ ամռանը թիմը կգլխավորի Պեպ Գվարդիոլան: Պելեգրինին, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2017թ. ամառ, կհեռանա ակումբից և կարող է վերադառնալ Իսպանիա: Ըստ Plaza Deportiva-ի տեղեկության՝ չիլիացին հանդիպել է «Վալենսիայի» ներկայացուցիչներին և քննարկել է համագործակցության հնարավորությունը:

Պելեգրինիի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Զենիթը»:

Նոյեմբերին «չղջիկները» բաժանվեցին Էսպիրիտու Սանտուից և մինչև մրցաշրջանի ավարտը նշանակեցին Գարի Նևիլին: Անգլիացի մարզչի ղեկավարությամբ «Վալենսիան» Իսպանիայի առաջնությունում անցկացրած 8 հանդիպումներից ոչ մեկում չի հաղթել:

Իսպանիայում Պելեգրինին մարզել է «Վիլյառեալը», «Ռեալը» և «Մալագան»:

«Մանչեսթեր Սիթիի» հետ 62-ամյա մարզիչը հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան և Լիգայի գավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29