Բաժիններ՝

««Լեսթերի» հետ խաղում մենք ավելի շատ կիսապահեր ունեինք, այլ ոչ թե պահեր». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնությունում «Լեսթերից» կրած պարտությունը (0:2):

««Լիվերպուլը» լավ խաղային կարգապահությո՞ւն ցույց տվեց: Հաճախ չես լսի, որ լրագրողներն ավելի շատ դրական պահեր նշեն, քան մարզիչը: Ես այդքան էլ գոհ չեմ մեր խաղից, կարող էինք շատ ավելի լավ հանդես գալ: Որոշ դեպքերում մենք հարվածում էինք դարպասին այն ժամանակ, երբ պետք է փոխանցում կատարեինք, իսկ մյուս դեպքում փոխանցում էինք կատարում այն ժամանակ, երբ պետք է գրավեինք դարպասը: Մենք ավելի շատ կիսապահեր էինք ստեղծում, այլ ոչ թե պահեր:

Իսկ ահա Վարդին հիասքանչ գոլ խփեց: Այսօր կար լավ հնարավորություն՝ ցույց տալու, որ մենք ավելիին ենք պատրաստ, բայց… Ինձ մի քանի վայրկյան է պետք` հանգստանալու համար: Ես նորից պետք է դիտեմ հանդիպումը»,- ասել է Կլոպը:

ԱՊԼ-ի 24 տուրերից հետո «Լիվերպուլը» մրցաշարային աղյուսակում գրավում է 8-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս