Բաժիններ՝

«Հիմա մենք և ավելի շատ պահեր էինք ստեղծում, և ավելի շատ խփում էինք». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալն իր կարծիքն է հայտնել Անգլիայի առաջնության «Սթոք Սիթիի» դեմ անցկացրած հանդիպման մասին (3:0):

«Ես անսահման երջանիկ մարզիչ եմ. ես տեսա հոյակապ գոլեր, թիմային գոլեր, որոնցում կար նաև մեր պաշտպանների վաստակը: Կնշեի նաև ռեալիզացիան և այն, թե ինչպես էինք մենք հսկում խաղը երկրորդ խաղակեսում:

Կարիկը խաղից հետո ինձ ասաց, որ, երբ արագ գոլ ես խփում, ապա ամեն ինչ այլ կերպ է դասավորվում: Նախորդ խաղերում մենք շատ պահեր էինք ունենում առաջին խաղակեսերում, որոնք պետք էր անպայման իրացնել: Հիմա մենք և ավելի շատ պահեր ենք ստեղծում, և ավելի շատ խփում ենք:

Կարծում եմ՝ մինչև ընդմիջում մենք շատ լավ հարձակողական ֆուտբոլ ցուցադրեցինք: Երկրորդ խաղակեսում մենք ավելի շատ ուշադրություն էինք դարձնում գնդակի հսկողությանը և աշխատում էինք շանս չտալ մրցակցին: Եվ դա շատ բան արժեր, որովհետև անյպիսի թիմեր, ինչպիսին «Սթոքն» է, միշտ բարդացնում են կյանքդ դաշտում»,- նշել է Վան Գալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29