Բաժիններ՝

«Լիվերպուլը» կունենա 4 համալրում՝ չնայած տրանսֆերային պատուհանի փակմանը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շարունակում է պնդել, որ ակումբին նոր համալրումներ պետք չեն: Տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը լրագրողի հարցին ի պատասխան՝ Կլոպը կատակել է, թե թիմը կունենա 4 համալրում՝ վնասվածք ստացած ֆուտբոլիստները:

«Մենք 4 նորեկ ունենք՝ Սթարիջը, Կոուտինյոն, Օրիգին և Շկրտելը: Առաջին երեքը շատ շուտով կսկսեն մարզվել ողջ ծանրաբեռնվածությամբ: Ինչ վերաբերում է Շկրտելին՝ նա դեռ 2-3 օր կվերականգնվի: Կարծում եմ՝ սրանք լավ նորություններ են: Թիմն ամրապնդվում է»,- ասել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս