«Իմ տղեն պրպտուն, աշխատող տղա էր, չկարողացավ պետական ապարատում իրեն դրսևորել». Սուրիկ Խաչատրյանը՝ որդու մասին. «Հրապարակ»

Հանրահայտ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնից, որտեղ նշանակվել էր անցած տարվա նոյեմբերին։ «Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ Սուրիկ Խաչատրյանը հորդորել է «մեծ- մեծ» պատճառներ չփնտրել որդու ազատման հարցում։ «Իմ տղեն պրպտուն, աշխատող տղա էր, չկարողացավ պետական ապարատում իրեն դրսեւորել, նստած մի տեղում, ինքը սիրում է աշխուժություն, ցանկացավ անձնական բիզնես ծավալել, դրա համար էլ, իր դիմումի համաձայն, որոշեց դուրս գալ։ Ի՞նչ է եղել, էդ ի՞նչ մի պաշտոն է, որ սաղդ իրար եք խառնվել»,- ասել է նա։ Իսկ նախապես չէի՞ն հաշվարկել, որ դա իր որդու տեղը չէ։ Հարցից Լիսկան վրդովվել է. «Դե հիմա որոշել էր փորձել»։ Ապա ավելացրել է, որ առաջիկայում կիմանանք, թե որդին ինչով է զբաղվում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս