
ԱՄՆ-ում գրանցվել է սեռական հարաբերության միջոցով Զիկա վիրուսով վարակման դեպք

ԱՄՆ-ում նկատվել է Զիկա վիրուսով վարակման հազվագյուտ դեպք սեքսի միջոցով, հայտնել են Տեխաս նահանգի բժիշկները:
Նրանց խոսքով՝ վարակվածը սեռական հարաբերություն է ունեցել մարդու հետ, ով ժամանել էր երկրից, որտեղ նկատվել է վիրուսի բռնկում:
Ենթադրվում է, որ վիրուսի հիմնական տարածողները մոծակներն են: Այդուհանդերձ, սա սեռական հարաբերության միջոցով վարակման առաջին դեպքը չէ: Ինչպես նշված է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի կայքում, 2013-ին նման դեպք է գրանցվել նաև Ֆրանսիական Պոլինեզիայում, հայտնում է BBC-ն:
Ի տարբերություն այլ տրոպիկական հիվանդությունների՝ մինչ օրս չի ստեղծվել պատվաստանյութ կամ այլ դեղամիջոց, որը ի վիճակի կլիներ հակազդել այդ վիրուսի տարածմանը:
Զիկա վիրուսը, որը լայն տարածում է ստացել Լատինական Ամերիկայում, հայտնաբերվել է 1947 թվականին Ուրուգվայում: Հիվանդության ներկայիս բռնկումը անվանում են խոշորագույնը պատմության մեջ:
ԱՀԿ-ի տվյալով՝ 3-4 միլիոն մարդ կարող է վարակված լինել Հարավային, Կենտրոնական ու Հյուսիսային Ամերիկայում: