«Այսօր մեր երկիրն իջել է պլենտուսի մակարդակի». Հրանտ Բագրատյան

«Այսօր մեր երկիրն իջել է պլենտուսի մակարդակի: Մենք կարող ենք սենց հայրենասիրական խոսենք, պաթոսով-բանով, դատարկ խոսքեր են, կա ռեալ, դաժան իրականություն»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց, որ 2014 թ. դեկտեմբերին ԿԲ-ն առանց հիմնավորելու՝ բանկերի կանոնադրական կապիտալը բարձրացրեց 30 մլրդ-ի՝ 5- մլրդ-ից, իսկ այսօր արդեն փակված բանկ ունենք: Ըստ Հ. Բագրատյանի՝ ԱԺ Ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովում քննարկումներն անիմաստ են: Նա հարցադրումներ արեց՝ ինչո՞ւ չի կարելի ունենալ փոքր բիզնես վարկային նախագծեր, ինչո՞ւ Ռուսաստանում բանկ բացելու համար պետք է 3 մլն դոլար, ՀՀ-ում՝ 75: Պատգամավորի խոսքով՝ փողը, որ դնում ես, շատ թե քիչ, հուսալիություն չի ապահովում:

«Մտածողության պրիմիտիվիզմն ինձ զարմացնում է: Ինչո՞ւ պիտի փոքր բանկ չլինի, ինչո՞ւ պիտի կոոպերատիվ բանկ չլինի, ինչո՞ւ պիտի «Ակբա» բանկն աշխատի նույն նորմատիվներով, ինչ կոմերցիոն բանկը: Չէ՞ որ դա փոխօգնության բանկ է, ինչո՞ւ պիտի տոկոսը 8% չլինի»,- ասաց Հ.Բագրատյանը՝ հայտարարելով, որ և՛ ՀՀ նախագահը, և՛ վարչապետը քաջություն պետք է ունենան՝ ԿԲ պաշտոնյային պատժեն, ԿԲ նախագահին հեռացնեն գործից:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս