Բաժիններ՝

Քեմերոնը հավանություն է տվել առաջարկներին, որի դեպքում Բրիտանիան կմնա ԵՄ-ում

Օրենսդրական փոփոխությունները, որոնք ուղղված են այն բանին, որ Բրիտանիան մնա Եվրամիությունում, դրանց ընդունման դեպքում «զգալի կփոխեն» Լոնդոնի ու Բրյուսելի փոխհարաբերությունները, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Միաժամանակ, նրա խոսքով, այդ առաջարկությունները լրամշակման կարիք ունեն: Փոփոխությունների հիմնական մասը, որը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, վերաբերում է միգրացիոն ու դրամային քաղաքականությանը:
Մասնավորապես, Տուսկի առաջարկությունը ներառում է Քեմերոնի առաջարկած առաջարկությունները, որը սահմանափակում է վճարները Բրիտանիայում աշխատող՝ ԵՄ-ի այլ երկրների քաղաքացի հանդիսացող ներգաղթյալներին:

Բացի այդ՝ առաջարկվում են միջոցառումներ, որոնք թույլ կտան Բրիտանիային խուսափել միության այլ երկրների հետ հետագա տնտեսական ինտեգրումից, չնայած ինտեգրման խորացման սկզբունքը շարադրված է Լիսաբոնի պայմանագրում:
Որպեսզի այդ առաջարկները ունենան լեգիտիմություն, դրանց պետք է հավանություն տան միության մյուս 27 անդամ երկրները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29