Բաժիններ՝

Թուրքիայում ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի արևմտյան Այդին նահանգում կանխվել է ահաբեկչություն, հայտնում է թուրքական Kanal7-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է 2 մարդ, որոնք ահաբեկչություն են պլանավորել կազմակերպել նահանգի ավտոկայարանում:
Հաղորդվում է, որ ահաբեկիչները պլանավորել էին ահաբեկչություն իրականացնել Իզմիր նահանգում:

Հաղորդվում է, որ Հաքքարի նահանգում՝ երկրի հարավ-արևելքում, ոստիկանության հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել են 3 պոտենցյալ մահապարտ-ահաբեկիչներ, որոնք իբր պատկանել են «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցությանը:

Իր հերթին, Habertürk-ը տեղեկություն է տարածել այն մասին, որ PKK-ն ահաբեկչություններ է նախապատրաստել իրականացնել Անկարա, Իզմիր, Ստամբուլ, Ադանա, Վան ու Տրապիզոն քաղաքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս