Բաժիններ՝

Ինիեստան ճանաչվել է Իսպանիայի 2015թ. լավագույն մարզիկ

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան ճանաչվել է Իսպանիայի 2015թ. լավագույն մարզիկ:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն իր շնորհակալությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իր օգտին:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարդկանց, ովքեր իրենց ձայները տվել են իմ օգտին: Ես այս պարգևը նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր միշտ հավատացել են ինձ, ինչպես հաջող ժամանակներում, այնպես էլ այն ժամանակներում, երբ ամեն ինչ այնքան էլ լավ չէր դասավորվում: Այս պարգևը լավ կատարած աշխատանքի վկան է: Տարին կախարդական էր: Շատ դժվար է հաղթել և կրկնել հաջողությունները: Մենք աշխատում ենք, որպեսզի նորից հաղթանակներ տանենք»,- Ինիեստային ցիտում է Marca-ն,:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս