Բաժիններ՝

«Ես չէի կարող ավարտել կարիերաս` չփորձելով ինձ Անգլիայի Պրեմիեր լիգայում». Պեպ Գվարդիոլա

«Բավարիայի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է ընդունել «Մանչեսթեր Սիթիի» հրավերը:

«Եթե ես լինեի 55-60 տարեկան, կմնայի «Բավարիայում» այնքան ժամանակ, մինչև Կարլ-Հայնց Ռումենիգեն կամ Մաթիաս Զամերն ասեին. «բավական է»: Բայց ես դեռ երիտասարդ եմ, ինձ պետք է նոր մարտահրավեր:

Ես չէի կարող ավարտել կարիերաս` չփորձելով ինձ Անգլիայում: Ես սիրում եմ բացահայտել ինձ համար նոր ռեստորաններ, նոր քաղաքներ: Ես ցանկանում եմ զգալ այդ մթնոլորտը, այդ էմոցիաները: Ես գիտեմ, որ դա ռիսկ է, բայց դա հենց այն է, ինչ ինձ դուր է գալիս»,- ասել է Գվարդիոլան:

«Մանչեսթր Սիթին» երկուշաբթի հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կհեռանա զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա տեղը կզբաղեցնի Պեպ Գվարդիոլան:

Ակումբի պայմանագիրն իսպանացու հետ նախատեսված է 3 տարվա համար:

Ըստ The Times-ի ինֆորմացիայի՝ Գվարդիոլան Անգլիայում կստանա տարեկան 20 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս