Բաժիններ՝

Թերին կարող է տեղափոխվել չինական ակումբ

«Չելսիի» ավագ Ջոն Թերին մրցաշրջանի ավարտից հետո կարող է կարիերան շարունակել Չինաստանի առաջնությունում:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Չինական ակումբներից մեկը պատրաստ է մեկ մրցաշրջանի համար 35-ամյա ֆուտբոլիստին վճարել 20 մլն ֆունտ:

Նշվում է, որ Թերին սկսել է հաճախ շփվել չինական ակումբների հետ այն բանից հետո, երբ անցյալ ամռանը պրոմոտուր է կատարել ամբողջ երկրով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտպանի նկատմամբ հավակնություններ ունի մեքսիկական «Ամերիկան»:

Հիշեցնենք, որ հունվարին կիսապաշտպան Ռամիրեսը «Չելսիից» տեղափոխվեց չինական «Ցզյանսու Սայնտի», որտեղ տարեկան պետք է ստանա 10 մլն ֆունտ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29