Բաժիններ՝

Հռոմի պապը կնկարահանվի գեղարվեստական ֆիլմում

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարն առաջին անգամ կնկարահանվի գեղարվեստական՝«Արեգակից այն կողմ» (Beyond the Sun) արկածային ֆիլմում, գրում է Variety-ն:

Հաղորդվում է, որ ֆիլմի նկարահանումները նախանշված են 2016թ. առաջին կեսին ու պետք է տեղի ունենան Իտալիայում:

Պարբերականի տեղեկություններով՝ նման ֆիլմ ստեղծելու խնդրանքով կինեմատոգրաֆիստներին դիմել է անձամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Նշվում է, որ նոր ֆիլմի խնդիրն է երեխաներին մատչելի բացատրել Հիսուս Քրիստոսի ուղերձը:

Հայտնի է, որ ֆիլմի հիմքում ընկած է լինելու Նոր կտակարանը, իսկ դրա գլխավոր հերոսներ կդառնան երեխաները, որոնք, ըստ ֆիլմարտադրողների, կխորհրդանշեն առաքյալներին:
«Մեզ համար սա կարևոր հասարակական ու հոգևոր ուղերձ է»,- հայտարարել է ֆիլմի պրոդյուսեր Անդրեյ Իերվոլինոն:

Նշվում է, որ ֆիլմի վարձույթից գոյացած ողջ գումարն ուղղվելու է բարեգործական կարիքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս