«Մուտիլովկաներ են». Լևոն Զուրաբյանը՝ Գագիկ Ջհանգիրյանի նշանակման մասին

Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացառեց, որ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարող է նշանակվել Մարդու իրավունքների պաշտպան. «Մուտիլովկաներ են: Նման բան չկա և չի էլ կարող լինել»:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել և նրա պաշտոնում նշանակվելու տարբեր անուններ են շրջանառվում, որոնցից մեկը Գագիկ Ջհանգիրյանն է:

Տեսանյութեր

Լրահոս