Բաժիններ՝

WhatsApp-ի օգտատերերի թիվը գերազանցել է 1 միլիարդը. Ցուկերբերգ

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ աշխարհում WhatsApp մեսենջերի օգտատերերի թիվը գերազանցել է 1 միլիարդը:

Սոցցանցի իր էջում Ցուկերբերգը շնորհավորել է մեսենջերի հիմնադիրներ Յան Կումին ու Բրայան Էքթոնին, ինչպես նաև բոլորին, ովքեր օգնել են հասնել այդ նպատակին:

Նա հավելել է, որ այն պահից ի վեր, ինչ WhatsApp-ը ներառվել է Facebook-ի կառույցների թվում 2014-ին, հավելվածի օգտատերերի թիվն ավելի քան կրկնակի ավելացել է:

«Աշխարհում կա ընդամենը մի քանի ծառայություն, որ միավորում է ավելի քան միլիարդ մարդու: Դա բարձրակետն է՝ կարևոր քայլ ողջ աշխարհի միավորմանն ընդառաջ»,- ընդգծել է Ցուկերբերգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս