«Դժոխքի վերածված խրճիթում պատսպարված տարեցներ»
Ինչպես «Շիրակ կենտրոնի» յուրաքանչյուր հրապարակում, այս հրդեհված տանը ապրող տարեց քույրերի մասին ահազանգը ևս առանց արձագանքի չմնաց: Մոսկվայից Ջուլիետա Տոպալյանը նրանց վառարան, սննդամթերք վառելափայտ տրամադրեց, իսկ Երևանից` Մարինա Նուշիկյանը առաջարկեց տեղափոխվել բնակվելու վարձով բնակարան՝ համաձայնելով վճարել գումարը:












