Բաժիններ՝

Շվեյցարիան որոշել է իր բոլոր քաղաքացիներին անխտիր ամսական վճարել 2500 ֆրանկ

Այս ամռանը Շվեյցարիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ կանցկացվի հանրաքվե երկրի բոլոր բնակիչներին՝ անկախ այն բանից, աշխատում են նրանք, թե ոչ, ամսական 2500 ֆրանկի չափով «անխոս եկամուտի» տրամադրման մասին, հայտնում է BBC-ն:

Շվեյցարիայի կառավարությունն անցած շաբաթվա վերջին հաստատել է հանրաքվեի անցկացման մասին որոշումը, որը նախատեսված է հունիսի 5-ին:
Եթե Շվեյցարիայի համադաշնության քաղաքացիները քվեարկեն այդ գաղափարի օգտին, ապա երկիրը կլինի առաջինը, որտեղ մեծահասակները կվարձատրվեն կառավարության կողմից իրենց ողջ կյանքի ընթացքում:

2500 ֆրանկը ներկայում հավասար է մոտավորապես 2250 եվրոյի կամ 1700 ֆունտ-սթեռլինգի: Յուրաքանչյուր երեխայի համար առաջարկվում է ամսական վճարել 625 ֆրանկ: Նշենք, որ 2500 ֆրանկը Շվեյցարիայի համար բավական համեստ գումար է՝ միջին աշխատավարձը երկրում հավասար է գրեթե 6500 ֆրանկի:

Նման գաղափարի հեղինակը մտավորականների ու հասարակական գործիչների նախաձեռնող խումբն է, որոնք կարծում են, որ այդ գումարը շվեյցարացիներին ծույլ չի դարձնի, այլ բնակիչներին զարգացման ավելի լայն հնարավորություններ կընձեռի:

Շվեյցարիայի կառավարությունն ու քաղաքական կուսակցությունները չեն աջակցում այդ գաղափարին: Կառավարության հաշվարկով՝ դա իրենց վրա կարժենա տարեկան 208 միլիարդ ֆրանկ, իսկ Շվեյցարիայի ՀՆԱ-ն ներկայում 700 միլիարդ ֆրանկից ավելի է: Այս 208 միլիարդից 55 մլրդ ֆրանկը կծածկվի սոցիալական կենսաթոշակների կրճատման հաշվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս