Բաժիններ՝

Ադելն արգելել է Դոնալդ Թրամփին օգտագործել իր երգերը

Բրիտանացի երգչուհի Ադելը չի թույլատրել ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփին օգտագործել իր երգերը նախագահական արշավի ժամանակ, հայտնում է The Independent-ը:

Ինչպես հիշեցնում է թերթը, Ադելի Rolling In The Deep հիթը մշտապես հնչում էր Թրամփի նախընտրական միջոցառումների ժամանակ մինչ նրա բեմ դուրս գալը: Օգտագործվել է նաև երգչուհու Skyfall երգը:

Թրամփն Ադելի երկրպագուն է, 2015-ին նա մասնակցել էր երգչուհու նյույորքյան համերգին: Ադելի մամլո քարտուղարը հայտնել է պարբերականին, որ Ադելը թույլ չի տվել իր երգերն օգտագործել ցանկացած այլ բնույթի քարոզարշավների ժամանակ:
Սա նմանատիպ առաջին դեպքը չէ՝ Aerosmith-ից Սթիվեն Թայլերը արգելել էր Թրամփին օգտագործել իր Dream On երգը, իսկ Մայքլ Սթրայփը REM-ից դեմ էր իր It’s the End of the World as We Know It (And I Feel Fine) հիթի օգտագործումը Թրամփի ու սենատոր Թեդ Կրուզի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս