«Զիդանը կատարում է ֆենոմենալ աշխատանք». Ռոնալդու
Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կատալոնական «Էսպանյոլին» 6:0 հաշվով ջախջախելուց հետո խոսել է էիմի խաղի, Զիդանի բերած թարմ շնչի մասին:
Ռոնալդուն նշել է, որ Զիդանը փոխեց ակումբի խաղը, ավելի վստահ դարձրեց այն: Ըստ նրա՝ հենց մարզչական նման փոփոխությունն էր պետք թիմին՝ հաշվի առնելով մրցաշրջանի ընթացքում տեղի ունեցած դժբախտությունները:
«Զիդանը կատարում է ֆենոմենալ աշխատանք: Հիմա ինձ ֆիզիկապես շատ ավելի լավ եմ զգում: Թիմը ճիշտ ուղու վրա է:
Հիմա ես շատ գոհ եմ իմ խաղից: Պետք է նույն ոգով շարունակենք ու չմտածենք «Բարսելոնայի» կամ «Ատլետիկոյի» մասին»:
Սիրարփի Աղաբաբյան



