
«Եթե դու վախենում ես՝ ոչինչ չի ստացվելու». Վլադիմիր Գասպարյան

Փետրվարի 1-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ «Հատուկ բաժին» ֆիլմաշարի ստեղծագործական խմբի անդամների հետ:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հեռուստադիտողների հետաքրքրությանն արժանացած ֆիլմաշարի նշանակությունը ոստիկանության աշխատանքի լուսաբանման ու հանրության իրավական դաստիարակության գործում և դրական գնահատեց ստեղծագործական խմբի աշխատանքը:
Հանդիպման ավարտին ստեղծագործական խմբի անդամները՝ ոստիկանության աշխատանքը ներկայացնելու և հասարակության իրավագիտակցության բարձրացման գործում ոստիկանությանն աջակցելու համար, Վլադիմիր Գասպարյանի հրամանով պարգևատրվեցին հուշանվերներով: