
ՌԴ ՊՆ-ն մեղադրել է Թուրքիային սիրիական գյուղերը գնդակոծելու մեջ

ՌԴ պաշտպանության նախարարությունը մեղադրել է Թուրքիային Սիրիայի հարակից բնակավայրերը գնդակոծելու մեջ ու բացատրություն է պահանջել ՆԱՏՕ-ից ու Պենտագոնից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Համապատասխան հայտարարությունը այսօր ճեպազրույցում արել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ Սիրիայի հետ սահմանին՝ թուրքական սահմանային կետերից մեկում, վերջին ամիսներին ծանր հրետանի է տեղակայվել:
«Եթե հարկավոր են փաստեր, խնդրեմ»,- ասել է Կոնաշենկովը՝ ցուցադրելով տեսանյութ, որտեղ երևում է կրակող հրետանին:
«Սա կոչվում է փաստ: Սա անհերքելի ապացույց է այն բանի, որ թուրքական զինված ուժերը խոշոր տրամաչափի հրետանային համակարգերից գնդակոծում են սիրիական սահմանամերձ բնակավայրերը»,- հավելել է նա:
Նշվում է, որ տեսանյութը տրամադրել են «Սիրիայի գլխավոր շտաբից ու սիրիական հայրենասիրական ընդդիմության ջոկատներից մեկից»:
«Սպասում ենք Թուրքիայի ԶՈՒ-ի գործողությունների մասին նույնքան արագ ռեակցիայի ու բացատրությունների ՆԱՏՕ-ի ու Պենտագոնի ներկայացուցիչների կողմից»,- ասվում է գերատեսչության կայքում:
https://www.youtube.com/watch?v=9g59M0mr9Zw