Ուկրաինայում գրիպից 171 մարդ է մահացել

Գրիպի համաճարակն սկսվելուց ի վեր Ուկրաինայում մահացել է 171 մարդ, հայտնել են Ուկրաինայի առողջապահության նախարարությունից, տեղեկացնում է korrespondent.net-ը:

«Համաճարակային սեզոնն սկսվելուց ի վեր, ըստ օպերատիվ տվյալների, գրանցվել է գրիպից լաբորատոր կերպով հաստատված մահվան 171 դեպք, նրանցից 2-ը երեխաներ են՝ մինչև 17 տարեկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալով՝ առավել շատ են մահացության դեպքերը Օդեսայի մարզում՝ 33 դեպք, Վիննիցայում՝ 13, Զապորոժիեում՝ 12, Ռիվնենսկի մարզում՝ 11:

Ընդ որում՝ ժամանակին բժշկական օգնություն ստանալու համար դիմել է միայն մահացածների մեկ երրորդը: Հաղորդվում է, որ Ուկրաինայում համաճարակային սեզոնն սկսվելուց ի վեր գրանցվել է գրիպով ու սուր շնչառական վարակներով ավելի քան 3,2 մլն հիվանդ: Հիվանդների 62,9%-ը կազմում է մինչև 17 տարեկան երեխաները:
Գրիպով ու  սուր շնչառական վարակներով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Կիևի մարզում ու Կիև քաղաքում, որտեղ հիվանդացել է, համապատասխանաբար, բնակչության 14% ու 11,9%-ը:

Այս պահի դրությամբ Ուկրաինայի 18 մարզերում համաճարակային շեմը գերազանցվել է:

Տեսանյութեր

Լրահոս