
Ռուսական ավիացիան Հալեպի մերձակայքում ոչնչացրել է զինամթերքով լի ավտոշարասյունը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հաջող օրինակներից մեկը: Youtube-ում գերատեսչության կայքում հայտնվել է նոր տեսանյութ, որը ցուցադրում է, թե ինչպես են ռուսական ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները ավիահարված հասցնում հակառակորդի օբյեկտներին:
Այս անգամ օդաչուները խափանել են Հալեպի մերձակայքում զինյալների զորամիավորումների մատակարարումը՝ ռմբակոծելով բեռնատարների խոշոր ավտոշարասյունը, որոնք, ըստ օպերատիվ տվյալների, տեղափոխել են ռազմամթերք ու զենք ահաբեկիչների համար:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է հարված հասցվում շարասյան մեջտեղի հատվածին, իսկ մի քանի վայրկյան անց ռումբերն ընկնում են արդեն շարասյան առջևի ու դիմացի հատվածների վրա, հայտնում է LifeNews-ը:
https://www.youtube.com/watch?v=hGgr-dz8PGk