
Իրանը պլանավորում է արագընթաց երկաթուղային ճանապարհ կառուցել

Իրանը բանակցություններ է վարում չինական ու եվրոպական ընկերությունների հետ արագընթաց երկաթուղային ճանապարհի նախագծի մշակման աշխատանքների շուրջ, ասել է Իրանի տրանսպորտի ու քաղաքային զարգացման նախարար Աբաս Ախունդին:
Նրա խոսքով՝ նախարարության համար առաջնայինը Իրանի արվարձաններում երկաթուղային ճանապարհների արդիականացումն է, հայտնում է իրանական IRIB հեռուստաալիքը:
«Իտալիա ու Ֆրանսիա կատարած Իրանի կառավարության այցի ընթացքում նրանք եվրոպացի գործընկերների հետ բանակցություններ են վարել մեր երկրի երկաթուղային համակարգերի վերակառուցման հարցի շուրջ»,- ասել է նա:
Իրանի երկաթուղային համակարգը փաստացի չի արդիականացվել դրա ստեղծումից ի վեր՝ մոտ 100 տարի առաջ: